Բաժիններ՝

Լիբանանի և Չինաստանի ներկայացուցիչները հանել են ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց թեկնածությունները

Չինաստանը և Լիբանանը ընտրությունների չորրորդ տուրից առաջ հանել են ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց թեկնածությունները: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է կազմակերպությունում աղբյուրը:

Այժմ ՅՈւՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են երեք երկրների ներկայացուցիչներ. Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիչ Հատաբը, Քաթարից դիվանագետ Համադ բին Աբդուլազիզ Ալ-Կավարին և Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն:

Մինչ իրենց թեկնածությունները հանել էին նաև Գվատեմալայի, Իրաքի, Ադրբեջանի և Վիետնաﬕ ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս