«ՀՀԿ-ն ﬔծ կարևորություն է տալիս ՏԻՄ առաջիկա ընտրություններին». Արﬔն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարﬓի նիստում քննարկվել է տեղական ինքնակառավարման մարﬕնների առաջիկա ընտրությունների հարցը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արﬔն Աշոտյանը: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շատ ﬔծ կարևորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարﬕնների ընտրություններին: Երբ տեսնեք կուսակցական վիճակագրությունը, ևս ﬔկ անգամ կհամոզվեք, որ ՀՀԿ-ն ունի աﬔնակայացած կառույցները: Մեր քաղաքական հաջողությունների գրավականներից ﬔկը նաև դա է, քանի որ կուսակցական համակարգը բավականին ինստիտուցիոնալ է»,- նշեց Աշոտյանը:
Նա հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով՝ շեշտելով, որ ակնկալում են ինտենսիվ քարոզարշավ: «Մեր թեկնածուները քաղաքացիներին կներկայացնեն համայնքների զարգացման իրենց տեսլականները և հուսանք, որ քաղաքացիները նույնպես ակտիվ կլինեն քարոզարշավի ընթացքում»,- ընդգծեց Արﬔն Աշոտյանը:
Պատգամավորը նկատեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար աﬔնաշատ առաջադրված թեկնածուները հենց ՀՀԿ-ից են, երկրորդ տեղում անկուսակցականներն են և հետո ﬕայն այլ կուսակցությունների՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները: «Այլ կուսակցություններից ևս կան առաջադրված թեկնածուներ, սակայն դրանք եզակի դեպքեր են, կազմակերպված մասնակցություն չկա»,- ասաց Արﬔն Աշոտյանը: