![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքի վարչապետը ներկայացրել է Քٳրդիստանի հետ երկխոսության նախապայմանները
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/haider-al-abadi-2_640x420.jpg)
Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է, որ Իրաքի տարածքային ամբողջականության և ﬕասնության ճանաչումը հանդիսանում է Իրաքյան Քուրդիստանի հետ երկխոսություն սկսելու նախապայման:
«Մեր դիրքորոշումը հայտնի է: Յուրաքանչյուր երկխոսություն պետք է հիﬓվի հետևյալ հիմքերի վրա. դա Իրաքի ﬕասնությունն է, սահմանադրության իրականացումը և հանրաքվեի արդյունքներից հրաժարվելը: Այս դիրքորոշումը բանակցությունների, նախաձեռնությունների, ﬕջնորդության կարիք չունի»,- այդ մասին Աբադին նշել է լրագրողների հետ զրույցում: Նրա ելույթը տեղադրվել է Իրաքի կառավարության թվիթերյան ﬕկրոբլոգում:
Աբադին ընդգծել է, որ Իրաքի իշխանٳթյٳնները չեն բոյկոտում Քուրդիստանը և տարածաշրջանի ու Իրաքի ﬕջև հարաբերությունները շարունակվում են: