Կառավարությունը համայնքային ծաայությունների մեկ պատուհանի սկզբունք է ներդնում
Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարձրացնելու համար:
«Համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկկվել են համալիր սոցիալական կենտրոններ: Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին: Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը բերալավելու նպտակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ»,- ասաց Կ.Կարապետյանը:
Կարևորելով համայնքային ծաայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցելը՝ վարչապետը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարաներին ու Պետական գույքի կառավարման վարչության պետին 10-օրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ համայնքայինս սպասարակման կետրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ:
Ըստ նրա` պետք է հստակ անդրադառնալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հստակ տարածքներ հատկացնելու հարցին:
Կ.Կարապետյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին նաև հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գոծընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ կառավարության աշխատակազմ ներկայացնելով այդ մասին տեղեկատվություն:
«Մենք ունեինք ծրագիր, որով ստեղծել էին սոցիալական ապահովության կենտրոններ բոլոր տարածքներում, որպեսզի մեր բնակչությանը տայինք որակյալ ու նոր կարգի ծառայություններ: Եվ նախատեսված էին վարկային ֆինանսական միջոցներ, որպեսզի դրանց համար համապատասխան շինություններ կառուցվեն: Խոշորացման և համայնքային բարեփոխումների ծրագիրը ցույց է տալիս, որ մենք այնտեղ ունենք տարածքներ, որոնք կարող ենք օգտագործել, մեր ֆինանսական միջոցները խնայել և մեկ պատուհան գաղափարով մի հարթակ ստեղծել, որտեղ բնակիչը որակյալ ծառայություններ կստանա»,- նշեց վարչապետը: