Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնոյից ժամանած ﬕ խումբ բժիշկների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած ﬕ խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով իրականացնում են բժշկական սպասարկում ﬔր քաղաքացիների համար:

Ինչպես տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազﬕ տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող ﬕ շարք հարցեր:

Նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների այցելությունն Արցախ դարձել է ավանդական, նշելով, որ աﬔրիկացի բժիշկների հետ համագործակցությունը դրական ազդեցություն է թողնում ﬔր երկրում բժշկական ծառայությունների մատուցման վրա:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031