Բաժիններ՝

Ինչքա՞ն բերք է վաճառվել «Բերքի տոն»-ին. պարզաբանել են գյուղնախարարությունում

Հոկտեմբերի 8-ին Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»-ին այս տարի իրականացվել է շուրջ 900 միլիոն դրամի վաճառք:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Աշոտ Դանիելյանն ասել է, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է. նախորդ տարի այն կազմում էր շուրջ 600 միլիոն դրամ:

«Բերքի տոն»-ին լավագույն շրջան անվանակարգում հաղթող է ճանաչվել Քաշաթաղի շրջանը, լավագույն վերամշակող կազմակերպություն անվանակարգում՝ «Մարտակերտի բարիքներ» ՍՊԸ-ն, իսկ լավագույն նորարարություն՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ներկայացնող տաղավարը:

Բացի նշված անվանակարգերից, Արցախի բոլոր շրջանների համայնքներից, մեկական համայնք ճանաչվել է լավագույնը և ստացել հատուկ մրցանակ: Ասկերանի շրջանից լավագույնն է ճանաչվել Ջրաղացներ համայնքը, Հադրութի շրջանից՝ Խծաբերդը, Մարտակերտի շրջանից՝ Չափարը, Մարտունու շրջանից՝ Խնուշինակը, Շահումյանի շրջանից՝ Նոր Վերին շենը, Շուշիի շրջանից՝ Քարին տակը և Քաշաթաղի շրջանից՝ Ալաշկերտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս