«Պաուլո Դիբալան ցանկանում է Թուրինում մնալ մինչև կարիերայի ավարտը». «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն
Արգենտինացին օրինակ է վերցնում Անդրես Ինիեստայից:
«Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան պատմել է ակումբի լավագույն ռմբարկու Պաուլո Դիբալայի արտասովոր ցանկության մասին:
«Դիբալան ուզում է մնալ «Յուվենթուսում» մինչև կարիերայի ավարտը: Մենք պատրաստ ենք շատ բան զոհաբերել Պաուլոյի հետ նոր պայմանագիր ստորագրելու համար»,- պատմել է Մարոտան Tuttosport-ին:
Դիբալան հանդես է գալիս «Յուվեի» կազմում 2015 թվականից: Արգենտինացին Թուրին է տեղափոխվել «Պալերմոյից» 40 մլն եվրոյով: Հիմա նրա արժեքը գնահատվում է 65 մլն եվրո:
2017-18թթ. մրցաշրջանում Պաուլոն անցկացրած 10 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը