«Ես ավելի լավն եմ, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն». Ռոմարիո
Լեգենդար բրազիլացին հիշեցնում է իր մասին:
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն նորից իրեն համեմատել է Մեսսիի և Ռոնալդուի հետ:
«Ես Մեսսիից և Ռոնալդուից 2 անգամ շատ եմ գոլ խփել, չնայած դա ճիշտ է, որ մեր բնութագրերը տարբերվում են: Այսօր նրանք, ինչպես և Նեյմարը, լավագույններն են: Նրանք բազմաթիվ տիտղոսներ են հաղթել, բայց ես առանց սուտ համեստության կարող եմ ասել, որ անկախ «Ոսկե գնդակների» քանակներից, ես նրանցից ավելի լավն եմ եղել»,- հայտարարել է Ռոմարիոն GloboEsporte-ին:
Ըստ Ռոմարիոյի կարծիքի՝ կարիերայի ընթացքում դարձել է 1003 գոլի հեղինակ:
Բրազիլացին ավարտել է կարիերան 2009 թվականին:
Ռոմարիոն խաղացել է «Բարսելոնայում», ՊՍՎ-ում, «Մայամիում» և մի շարք բրազիլական ակումբներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը