Ոչ Մոուրինյուն է խնդրել խնայել Մխիթարյանին, ոչ էլ ինքը. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյան. Tert.am
Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն:
Հանդիպումը կկայանա վաղը` հոկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:
Խաղից առաջ, ինչպես հաղորդում է Tert.am-ը, Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
– Երևի թե գիտեք, որ Ղազախստանի ընտրանին առաջիկա հանդիպմանը մոտենում է կորուստներով: Դա ինչ-որ առավելություն տալի՞ս է Հայաստանի հավաքականին:
– Գիտեմ, որ Ղազախստանի ընտրանու 3 ֆուտբոլիստներ բաց են թողնելու առաջիկա հանդիպումը և գիտեմ, որ Յուրի Լոգվինենկոն մասնակցելու է խաղին: Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի խաղի վրա: Ղազախստանի համար սա վերջին տնային հանդիպումն է, և նրանք պետք է տրամադրված լինեն հաղթանակի: Կարծում եմ, որ սա կողմերի համար հեղինակության խաղ է: Սպասում եմ, որ հանդիպումը լարված է լինելու:
– Երևանում կայացած Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները որոշիչ եղան: Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականին ֆավորի՞տ է դարձնում առաջիկա խաղում:
– Չեմ կարծում, թե Երևանում կայացած խաղի արդյունքը կախված էր միայն Մխիթարյանի գործողություններից: Ֆուտբոլը թիմային խաղ է և եթե թիմակիցները նրան չօգնեին, ապա այդ հաղթանակը չէր լինի: Ամեն դեպքում, Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է և իսկական ավագ: Նա միշտ ցանկանում է օգնել թիմին: Դա հարյուր տոկոսով այդպես է:
– Ինչպիսի հոգեբանական աշխատանք է տարվել թիմի դարպասապահի հետ, որը 6 գնդակ է բաց թողել լեհերից: Փորձարկումներ կլինե՞ն:
– Փորձարկումներ չեն լինի: Որոշ ֆուտբոլիստներ, որոնք մեզ հետ ժամանել են Ղազախստան, խաղալու հնարավորություն կստանան: Ինչ վերաբերում է դարպասապահին, ապա միայն նա չէ, որ սխալվել է: Մենք խոսակցություն ենք ունեցել այդ թեմայով: Բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի ցավալի պարտությունը հեշտ չէ մոռանալ, բայց վստահ եմ, որ տղաները կփորձեն:
– Կարելի՞ է ասել, որ դարպասապահի հարցն ամենացավալի խնդիրն է Հայաստանի ընտրանու համար, հաշվի առնելով, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանին դեռ չի գտել նրա արժանի փոխարինողին:
– Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին: Բոլորն էլ գիտեն, որ այդ գծում մենք խնդիր ունենք: Հուսով եմ, որ այն դարպասապահները, որոնք հանդես են գալիս հավաքականի կազմում, պարզապես փորձի պակաս ունեն: Նրանք կառաջադիմեն քայլ առ քայլ: Այլ տարբերակներ չունենք:
– Գրիգոր Մելիքսեթյանը կմասնակցի՞ վաղվա խաղին:
– Այսպիսի ծանր խաղից հետո չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել:
– Ժոզե Մոուրինյուն խնդրե՞լ է Ձեզ խնայել Հենրիխ Մխիթարյանին, հաշվի առնելով այն փաստը, որ արհեստական խաղադաշտի վրա խաղալը բավականին մեծ ռիսկ է ֆուտբոլիստի համար:
– Անկեղծ ասած` ոչ: Հենրիխը նույնպես չի խնդրել: Նա պատրաստ է խաղին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։