Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրամիության ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է այցով Հայաստանում Հանրապետությունում գնտվող Եվրամիության քաղաքական և անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կողմերի պաշտպանական համագործակցության հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, կարևորվել է առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը: