Բաժիններ՝

Առանց ﬔկնաբանության. Հայաստան-Լեհաստան 1:6

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիﬓ աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային վերջին խաղում խոշոր՝ 1:6 հաշվով զիջեց Լեհաստանի ընտրանուն:

Լեհերից ﬕայն 2 րոպե պահանջվեց հաշիվը բացելու համար: Շեշտակի հարվածով աչքի ընկավ Կաﬕլ Գրոսիցկին: Հյուրերը կարողացան օգտագործել ստանդարտ դիրքը խաղի 18-րդ րոպեին: Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 0:2: Րոպեներ անց կատարյալ անփույթ գործեցին Հայաստանի ընտրանու պաշտպանը և դարպասապահը: Տարոն Ոսկանյանը սեփական տուգանային հրապարակում գնդակը հետ փոխանցեց դարպասապահին, իսկ Մելիքսեթյանը վերցրեց այն, ինչի պատճառով Հայաստանի հավաքականի դարպասին ազատ հարված նշանակվեց. Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ՝ 0:3 (25-րդ րոպե): Առաջին կեսի վերջնամասում (38-րդ րոպե) Հենրիխ Մխիթարյանի անկյունայինի խաղարկուﬕց հետո Հովհաննես Համբարձումյանը գլխի շեշտակի հարվածով խփեց Հայաստանի առաջին գոլը՝ 1:3: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին Կուբա Բլաշիկովսկին շատ հանգիստ ճեղքեց պաշտպանությունը և հաշիվը դարձրեց 1:4: Լեհերը շարունակեցին գրոհել և խաղի 64-րդ րոպեին Լևանդովսկին դարձավ նաև հեթ-տրիկի հեղինակ: Այս գոլով լեհ հարձակվողը դարձավ Լեհաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն խմբարկուն (50 գոլ): Հանդիպման վերջնամասում լեհերը խփեցին նաև 6-րդ գոլը: Գոլն իր ակտիվում գրանցեց Վոլսկին:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը այս ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին: Արթուր Պետրոսյանի սաները կհյուրընկալվեն Ղազախստանի թիﬕն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս