Հայ-ռուսական իրավապայմանագրային բոլոր կետերն իրականացվում են առանց որևէ խնդրի. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտպանական համակարգում ﬔր երկրի համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն այլընտրանք չի տեսնում: Շարմազանոﬖ այդ մասին նշեց ՀՀԿ գործադիր մարﬓի նիստից հետո:

«Այլընտրանքը Թուրքիան է, ինչը շատ վատն է: Բոլոր տարբերակների ﬔջ ﬔնք պետք է ընտրենք այն տարբերակը, որը բխում է ﬔր շահերից: Շատ եմ խոսել Հայաստանի պաշտպանական և անվտանգային համակարգից ու այն ինչ ասել եմ՝ բխում է Հայաստանի ռազմական դոկտրինից, որևէ նոր բան չեմ ասել: Ես խնդիր չունեմ դուր գալու ոչ Արևմուտքին, ոչ ՌԴ-ին և ոչ որևէ ﬔկին: Հայաստանի երեք նախագահների օրոք էլ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները երբեք որևէ լուրջ այլընտրանք չեն ունեցել»,- ասաց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սպառնալիք է և սա Հայաստանի ռազմական դոկտրինից բխող կարծիք է:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով, ﬔզ նման երկրները պետք է կարողանան լիարժեք կազմակերպել իրենց անվտանգային համակարգը, սակայն ﬕայնակ դա անելը հնարավոր չէ:

«Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն ոչ թե նրա համար, որ դուր գանք որևէ երկրի, այլ որովհետև դա ձեռնտու է Հայաստանին: Ռազմական դաշնակացային հարաբերությունների առումով հայ-ռուսական հարաբերություննում որևէ խնդիր չկա, բոլոր իրավապայմանագրային կետերն իրականացվում են: Տարածաշրջանում կա երկու բանակ՝ ﬔկը ռուսականը, մյուսը՝ թուրքականը: Մենք պետք է դաշնակցենք դրանցից ﬔկի հետ: Ո՞ւմ հետ դաշնակցենք, Թուրքիայի՞»,- հարց ուղղեց Շարմազանովը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի շահն է պահանջում, որ լինենք ՀԱՊԿ-ում, այսօր չկա որևէ ռազմաքաղաքական դաշինք, որը կարող է ավելի շահեկան պայմաններ ստեղծել՝ քան հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը: Որպես օրինակ նա նշեց ռազմական տեխնիկայի մատչելի գներով տրամադրումը:

«Իսկանդերները, իգլաները և մյուս զենքերը դրա արդյունք են: Իհարկե, Ռٳսաստանը ևս ունի իր շահերը և ﬔր երկրների շահերը համընկել են»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ շեշտելով՝ դա չի նշանակում, որ պետք է դադարենք այլ կառույցների հետ համագործակցելը:

Տեսանյութեր

Լրահոս