Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Երևանում. Հանրապետության փողոցի շենքերից մեկի բնակարանում պայթյուն է լսվել, ինչից հետո առաջացել է հրդեհ. shamshyan.com

Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 71 շենքի բնակարաններից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրդեհի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ ավտոսանդուղքով, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են մարել 5-րդ հարկում առաջացած հրդեհը:

Արդյոք տանը մարդիկ եղել են, թե ոչ՝ դա պարզ կլինի հրդեհը մարելուց հետո:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս