«Ես ո՞նց կարամ, մեծ մարդ եմ, բաժանեմ տենց երկու հսկայի իրարից». Նապոլեոն Ազիզյանը՝ Գեղամյան-Փաշինյան ծեծկռտուքի մասին
«Ես տեղյակ չեմ, ես մոտեցել եմ էն ժամանակ, երբ արդեն իրենք ավարտած են եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը` խոսելով առավոտյան ԱԺ միջանցում Փաշինյան-Գեղամյան ծեծկռտուքի մասին:
Հարցին` մի՞թե ինքը չի բաժանել կողմերին, Ազիզյանը հարցադրումով պատասխանեց.
«Ես ո՞նց կարամ, մեծ մարդ եմ, բաժանեմ տենց երկու հսկայի իրարից»:
Պարզելու համար Գեղամյանն, իրոք, հարվածե՞լ է Փաշինյանին, Ն.Ազիզյանը խորհուրդ տվեց, որ դիմեն դատաբժշկական փորձաքննության: Նա նշեց, որ դեպքի վայրում այլ վկաներ չեն եղել:
«Եթե կարիք լինի, հանձնաժողով են ստեղծում, թող էթիկայի հանձնաժողովը քննի»,- հավելեց Ազիզյանը: