Վանաձորում 61-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 61-ամյա Արթուր Հովսեփյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 75 շենքի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 35 VԼ 152 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս