Բաժիններ՝

Զինվորական ծառայությունում տարկետում ստացող ուսանողը պարտավորվել է հետագայում աշխատել ՀՀ ՊՆ-ում

Հայաստանի կառավարությունը արտերկրում ուսումը շարունակելու նպատակով հերթական ուսանողին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու որոշում կկայացնի: Գործադիրը հոկտեմբերի 5-ի նիստում քննարկելու է 1996 թվականին ծնված Վահե Հակոբի Բայադյանին, ով 2017 թվականին ընդունվել է Գերմանիայի Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրա՝ «Կառավարում» մասնագիտությամբ, ﬕնչև ուսուﬓառության ավարտը` 2019 թվականի ձﬔռային զորակոչը տարկետում տրամադրելու հարցը:

Վահե Բայադյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսուﬓ ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` ՀՀ պաշտպանության նախարարությունում կամ վերջինիս ﬕջնորդությամբ՝ նրա կողﬕց առաջարկվող վայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս