Բաժիններ՝

Լուսակունք գյուղի հրդեհը մարված է

Հրդեհը մարվել է հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին:

Այրվել է մոտ 8 հա տորֆ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:05-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում՝ «Չաիր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների այրվում է գոմաղբ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լուսակունք գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ (80 սմ խորությամբ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս