Բաժիններ՝

Գվարդիոլան ցանկանում է մարզել Իսպանիայի հավաքականը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ հետագայում կցանկանար փոխել ակումբային ֆուտբոլը հավաքականի աշխատանքի հետ և գլխավորել Իսպանիայի ընտրանին:

«Կցանկանայի արդյոք գլխավորել ազգային հավաքակա՞նը: Այո, Իսպանիայինը: Ես կցանկանայի մարզել Աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության ժամանակ, կցանկանայի զգալ այդ էմոցիաները»,- ասել է Գվարդիոլան:

Իր մարզչական կարիերայի ընթացքում 46-ամյա Գվարդիոլան բացի «Մանչեսթեր Սիթիից» աշխատել է նաև «Բարսելոնայի» և «Բավարիայի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս