«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն ուզում է տարեկան ոչ թե 25, այլ 40 մլն եվրո
Պորտուգալացին ուզում է ստանալ այնքան, ինչքան վաստակում են Նեյմարը և Լիոնել Մեսսին:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հասնում է աշխատավարձի գրեթե կրկնակի բարձրացման: Պորտուգալացին գտնում է, որ արժանի է ստանալ այնքան աշխատավարձ, ինչքան ստանում են Մեսսին «Բարսելոնայում» և Նեյմարը ՊՍԺ-ում. 30-40 մլն եվրո մաքուր:
Տվյալ պահին Կրիշտիանուն վաստակում է մաքուր 21 մլն եվրո: Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալը» պատրաստ է բարձրացնել իր առաջատարի աշխատավարձը մինչև 25 մլն եվրո:
Ավելի վաղ իսպանական Marca պարբերականը պնդում էր, որ Ռոնալդուին բավարար է 25 մլն եվրոն:
Կրիշտիանուի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ըստ Football Leaks-ի տվյալների՝ Նեյմարը ՊՍԺ-ում ստանում է տարեկան 37 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը