Շատ համեղ և պարզ կիտրոնի ջեմ
Բաղադրիչներ
1. Կիտրոն – 1 կգ
2. Շաքարավազ – 1.7 կգ
Պատրաստման եղանակը
1. Կիտրոնները լավ լվանալ տաք ջրում:
2. Կտրատել մասերի, հեռացնել կորիզները:
3. Կիտրոնները կեղևով անցկացնել մսաղացով, ավելացնել շաքարավազը: Խառնել և թողնել մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր:
4. Ջեմը դնել միջին կրակի վրա և եփել խառնելով՝ մինչև շաքարավազի լրիվ հալչելը:
5. Պատրաստի ջեմը սառեցնել և լցնել ստերիլ բանկաների մեջ: Պահպանել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը