Բաժիններ՝

«Ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի». Արիանա Կաոիլի

Այսօր Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանիքն է: Ներկայացնում ենք լուսանկարներ հարսանեկան արարողությունից և Արիանայի` «Ճամփորդի» հետ հարցազրույցից մի հատված: 

Դե, էլ ինչ հարսանիք՝ առանց օժիտի։ Կատակում ենք՝ Արիանա, գիտե՞ս՝ ինչ է օժիտը, հավաքե՞լ ես. «Իհարկե գիտեմ»,- ծիծաղում է Արիանան,- «ես ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի։ Սրա հետ մեկտեղ որոշ ժամանակակից էլեմենտներ ենք օգտագործելու։ Մեր օրերում, հատկապես Ավստրալիայում, չունենք օժիտ հասկացությունը: Եթե շատ է անհրաժեշտ, մայրս կարող է մի հարյուրանոց տալ Լևոնին (ծիծաղում է,- հեղ.)։ Բայց Ֆիլիպիններում, Հնդկաստանում այս երևույթը դեռ շրջանառվում է. երևի նրանք էլ են մի փոքր հայ»։ Օժիտն «ավանդական հարսանիք» ցուցակից ջնջվել է, բայց ազապբաշիներն ու հարսնաքույրերը տեղում են։ 

NEWS.am Sport Live.Լեւոն Արոնյանի պսակադրությունը Սաղմոսավանքում #LevAronian #wedding շարունակություն

Gepostet von NEWS.am Sport am Samstag, 30. September 2017

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս