Բաժիններ՝

Ալիևը կարող է բռնապետության սեմինարներ անցկացնել. Washington Post-ի անդրադարձը Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողի առևանգմանը

Աﬔրիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է մայիսի 29-ին Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման և նրան գաղտնի կերպով Բաքվին փոխանցելու դեպքին՝ քննադատելով Ադրբեջանի նախագահի բռնապետական քաղաքականությունը և դրան ﬕջազգային հանրության ոչ պատճաշ արձագանքը:

Պարբերականը նախ հիշեցրել է, որ մայիսի 29-ի երեկոյան Մուխտարլին անհետացել էր, իսկ ﬔկ օր անց հայտնվել Բաքվում: «Պարոն Իլհամ Ալիևը կարողացավ իր ուժային ﬔթոդները կիրառել նաև ﬔկ այլ երկրի՝ Վրաստանի սրտում: Ու թեև Եվրոպական խորհրդարանը դատապարտել է նման գործելաոճը, այդ քայլը դեռևս չի արժանացել ﬕջազգային հանրության պատշաճ արձագանքին: ԱՄՆ պետքարտուղարությունն իր կարճ հայտարարության ﬔջ նշել է, որ անհանգստացած է «զեկուցված առևանգուﬓերի մասին լուրերով»: Սա կարող է համոզել պարոն Ալիևին, որ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ի համար ﬕևնույնն է, երբ խախտվում են մարդու իրավունքները և տապալվում օրենքի գերակայությունը: Մենք գիտենք, որ բռնապետները սիրում են ﬕմյանց հետ առևտրի մարտավարությունը, սիրում են ճնշել արտերկրյա ոչ կառավարական կազմակերպություններին՝ նախազգուշացնելով, որ «օտարերկրյա գործակալները» թաքնված են յուրաքանչյուր ծառի տակ և այդպիսով խեղդել ազատ խոսքի իրավունքը: Պարոն Ալիևը, հավանաբար, ուսուﬓասիրել է ընդդմադիրների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար Չինաստանի անպատժելիության փորձը: Պարոն Ալիևն այնքան լավ է աշխատում, որ բոլորը գիտեն, որ նա կարող է օրերով բռնապետության վերաբերյալ սեﬕնարներ անցկացնել»,- գրում է պարբերականը:

Պարբերականը հավելում է, որ այս գործի տհաճ լինելու պատճառներից ﬔկն էլ Վրաստանի մռայլ դերակատարուﬓ է. «Արդյո՞ք Եվրոպական Միություն և ժողովրդավարության ձգտող երկիրը կապ ունի առևանգման հետ: Վրաստանի իշխանությունները հերքել են իրենց մասնակցությունը և խոստացել են հետաքննություն իրականացնել, սակայն ﬕնչ օրս այդ ուղղությամբ շատ քիչ բան է արվել: Վրաստանը պետք է որքան հնարավոր է արագ մաքրվի այս պատմությունից, իսկ Ադրբեջանն՝ ազատ արձակի Մուխտարլիին: Լավ կլիներ, եթե ավելի շատ կառավարություններ դատապարտեին Ալիևի անընդունելի հնարքները: Դա կարող է զսպել բռնապետների հնարավորությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս