Գյումրիում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 31-ամյա Տարոն Մարգարյանը Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում իր վարած Mercedes մակնիշի 08 AA 818 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 19-ամյա Գառնիկ Անտոնյանին. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Գյումրիի բաժին:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն չի բացառվում, որ Գյումրիի դատախազի հանձնարարականով քննությունը փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։