Մարզիկները, ովքեր Եվրոպայի առաջնություններում չզբաղեցնեն առնվազն 5-րդ տեղը՝ կզորակոչվեն բանակ
Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ պաշտպանության նախարարի հետ քննարկել են մարզիկների զինվորական ծառայության հարցն ու գտել տարբերակ.
«Մարզիկները ստանալու են չորս տարվա տարկետում: Նրանք այդ ընթացքում պետք է ավելի լավ և նպատակաուղղված մարզվեն, կարողանան միջազգային հարթակներում մեդալներ նվաճել, որպեսզի տարկետման իրավունքը ևս չորս տարով երկարաձգվի:
Այն մարզիկները, որոնք այդ ընթացքում չկարողանան մեդալ նվաճել, կամ Եվրոպայի առաջնություններում զբաղեցնել առնվազն 5-րդ տեղը՝ կզորակոչվեն բանակ:
Օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները, աշխարհի չեմպիոնները, այսպես ասած, համարվում են զինվոր, որոնք իրենց պարտքը հայրենիքի առջև կատարել են»:
Սիրարփի Աղաբաբյան