 
                        Լիանա Գյուրջյանը 3 ոսկե մեդալ է նվաճել
 
                                    Կոսովոյի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր պայքարը սկսեցին Հայաստանի աղջիկները:
15 տարեկանների մրցավեճում 69 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը մեկ գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից: Մեր աղջնակը մեկ օրում երեք ոսկե մեդալ նվաճեց, երկամարտում՝ 183 կգ, պոկում վարժությունում՝ 78 կգ և հրումում՝ 105 կգ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        