ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Որևէ ﬕջադեպ կապված ռուս զինծառայողների գերի ընկնելու կամ զոհվելու հետ, Դեր-Զորում կամ Սիրիայի այլ շրջաններում չի եղել»,- ասել է Սիրիայում ռուսական «Հﬔյﬕմ» ավիաբազայի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ՌԴ զինված ուժերի բոլոր զինծառայողներն առողջ են և անվերապահորեն կատարում են իրենց վերապահված առաջադրանքները: