«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը որոշ չափով անհայտ ծագումնաբանություն ունի». Դավիթ Հարությունյան
Բուռն քննադատություն առաջացրած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը որոշ չափով անհայտ ծագումնաբանություն ունի։ Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ընդհանրապես անհրաժեշտ է քննարկել այն, ինչը քննարկվում է և պատրաստ է քննարկման: Իսկ եթե տարբեր անձանց կողմից հնչած գաղափարների հավաքածուի վերաբերյալ քննարկում է իրականացվում, հետո դա սկսում է քննադատվել, ես չգիտեմ, թե ինչ պետք է ներկայացնեմ»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի աշխատանքները շարունակվում են, և, երբ պատրաստ լինեն որոշակի մոտեցումներ, դրանք կդրվեն հանրային քննարկման:
Մանրամասները՝ տեսանյութում