Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ ﬕջկառավարական խորհրդի նիստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դﬕտրի Մեդվեդևը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական ﬕության ﬕջկառավարական խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ կառավարության ղեկավարը հայտարարել է փոխվարչապետերի հետ սեպտեմբերի 25-ին անցկացրած խորհրդակցության ժամանակ:

«Ես այս հարցերի քննարկումը կշարունակեմ ԵԱՏՄ ﬕջկառավարական խորհրդի նիստում, որը կկայանա Հայաստանում»,- ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետն այս մասին նշել է՝ արձագանքելով Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով խոսել է մաքսային վարչարարության կատարելագործման անհրաժեշտության մասին:

Տեսանյութեր

Լրահոս