«Այս պահին ոչ մի կողմ պատրաստ չէ փոխզիջումների»

«Բանակցություններն այս պահին բոլորովին ձեռնտու չեն Ադրբեջանին, քանի որ բանակցությունների ժամանակ նա ստիպված է լինելու գնալ զիջումների, իսկ Բաքուն բոլորովին չի պատրաստվում որևէ փոխզիջման։ Ընդհանուր առմամբ՝ այս պահին փոխզիջումների պատրաստ չէ այս հակամարտության և ոչ մի կողմը։ Եվ բանակցությունները շարունակվում են միայն հանուն բանակցությունների»,- 168.am-ին ասել է ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ մեկնաբանելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Ալիևի հնչեցրած սպառնալիքներն ու միաժամանակ բովանդակային բանակցությունների մասին հռետորաբանությունը։

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն այն նույն հարցերը, որ մինչև հիմա են քննարկել. «Սակայն հեշտ առաջընթաց չի կարող լինել, քանի որ այդ հանդիպումն ինքնին տեղի է ունենալու միջնորդների կողմից որոշակի ճնշումների ներքո, որպեսզի երկխոսությունը շարունակվի։ Եվ այլևս ոչինչ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս