Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգությունը հիմնականում պահպանվել է, եկե՛ք և համոզվեք. Արմեն Աշոտյանը ադրբեջանցի լրագրողներին հրավիրել է ՀՀ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի` ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի տեսագրությունը։
Պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին` Արմեն Աշոտյանը անդրադարձել է Բաքվից ստացած տպավորություններին, ընդգծել է քաղաքի երբեմնի հայկական մշակութային ժառանգության մասին, խոսել Արցախում պահպանված ադրբեջանական հուշարձանների մասին։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը հայտնել են, որ արդեն վերադարձել են Բաքվից և այժմ գտնվում են Վրաստանում։
Ասուլիսի տեսագրությունը` ստորև։
Բաքվի մեր ասուլիսի խոստացված տեսագրությունը։ Mane Tandilyan
Gepostet von Armen Ashotyan am Samstag, 23. September 2017