Մեկնարկել է Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հանդիպմանը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հիշեցնենք, որ հանդիպման օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։