42 մլն` սպասարկման, 331 մլն` նոր մեքենաների համար. Ոստիկանությունը թարմացնում է ավտոպարկը

Հայաստանի ոստիկանությունը 42 մլն դրամ կծախսի ավտոմեքենաների վերանորոգման համար: Կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից տեղեկանում ենք, որ ծառայությունները Ոստիկանությանը մատուցելու է «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն:

42 մլն-ի դիմաց ընկերությունը սպասարկելու և վերանորոգելու է հենց իրենից 2007-2016 թթ. Ձեռք բերված 225 միավոր «Տոյոտա» մակնիշի մարդատար ավտոմոբիլներ, այդ թվում` 211 հատ «Տոյոտա Կորոլլա», 4 հատ «Տոյոտա Պրադո», 8 հատ «Տոյոտա Յարիս» և 2 հատ «Տոյոտա Հայս»:

Միաժամանակ` Ոստիկանությունը «Տոյոտա Երևանից» ձեռք է բերելու 20 մարդատար ավտոմեքենա` ընդհանուր 22.1 մլն դրամ արժեքով, ևս 3 մարդատար ավտոմեքենաներ` 29.1 մլն դրամ, 4 հատ հատուկ մասնագիտացված մեքենա` 58 մլն 460 հազար, 23 հատ ոստիկանական մեքենաներ` 301.8 մլն դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ նոր ավտոմեքենաների համար Ոստիկանությունն ընկերությանը կվճարի մոտ 331 մլն դրամ:

 

Տեսանյութեր

Լրահոս