Բաժիններ՝

Երևանում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել. ջերմահարվել է 400 բերքատու տնկի

Սեպտեմբերի 16-17ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում՝ «Քիմիայի ինստիտուտի» տարածքում՝ մոտ 4000 քմ, Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա և վերջին ոլորանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտ՝ 2 հա, Դիտավան-Ազատամուտ գյուղերի խաչմերուկում՝ մոտ 2000 քմ, Տավուշի մարզի Գանձաքար գյուղի վերին գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Շիրակի մարզի Փանիկ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 300 քմ, Արփենի գյուղում՝ մոտ 10 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի (Երևանյան փողոց թիվ 1 շենք) մոտակայքում՝ մոտ 2 հա, Շահումյան փողոցի հարակից այգում՝ մոտ 200 քմ, Աբովյան քաղաքի Գ. Մայակովսկու 3-րդ դաշտ 2-րդ հողատարածքի մոտ՝ 4 հա (ջերմահարվել է 400 բերքատու տնկի), Մայակովսկի գյուղի 15-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 700 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Գետարգել գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Ձորաղբյուր գյուղի «Չանախ» գործարանի մոտակայքում՝ մոտ 5 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի հարակից «Սևան ազգային պարկի» տարածքում՝ մոտ 0.4 հա, «Հոգեբուժարանի» դիմաց՝ գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 0.5 հա, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս