Ոստիկանները 2 շաբաթ անց հայտնաբերել են Մասիսից անհետ կորած 17-ամյա աղջկան. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերր 16-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի աշխատակիցները Արարատի մարզի Վերին Դվին գյուղում հայտնաբերել են օգոստոսի 31-ից որոնվող Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Աննա Հայրապետյանին:
Ինչպես հայտնում է կայքը՝ վերջինս դուրս էր եկել տանից և ծնողները ոչ մի տեղուկություն չունեին նրա մասին, իսկ սեպտեմբերի 1-ից նա համարվել էր անհետ կորած և որոնովում էր:
«Սեպտեմբերի 8-ին արեն 10 օր էր՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ 17-ամյա Աննա Հայրապետյանից հարազատները նորություն չունեին:
Մայրը ասել էր, որ օգոստոսի 31-ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը՝ զանգահարել էին, սակայն անհասանելի էր եղել:
Հաջորդ օրը առավոտյան նա զանգել էր մայրիկին ասել այնպիսի բաներ, որը, ըստ ծնողի՝ իրեն ստիպել են: Մասնավորապես, ասել էր, որ իրեն թողնեն իր կյանքով ապրի, չի ուզում տուն գա, որ միայն իր դիակը տուն կբերեն և այլն: Մայրը ասել էր, որ դա իր խոսքերը չէին, ու, ըստ իրեն՝ նրան ինչ-որ մեկը ստիպել է, որ նա այդպես արտահայտվի:
Այնուհետև այդ օրերի ընթացքում Աննան բոլոր զանգերը անջատել է, ու մի քանի անգամ մայրիկին գրել, որ նրան շատ է սիրում, սակայն տուն չի գա»,- գրում է կայքը:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։