«Գյումրու և բոլոր մնացած համայնքների նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր». Կարեն Կարապետյան

«Տնտեսական բաղադրիչը չափազանց կարևորել ենք մարզպետների հաշվետվության մեջ։ Հայտարարել ենք, որ գնահատման համար շատ կարևոր են աշխատատեղերի ստեղծումն ու ներդրումները։ Գյումրու և  բոլոր մնացած համայնքների նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետը չի կարծում, թե հարկային արտոնություններն են խանգարում Գյումրիի զարգացմանը. «Մանավանդ, որ այսօր մենք ունենք որոշակի գործիքակազմ ներդրումների և ԱԱՀ մաքսատուրքի հետաձգում և զիջում է նախատեսվում։ Հայաստանի զարգացման հիմնադրամն ունենալու է դուստր ծառայություն, որը զբաղվելու է Գյումրու զարգացման ծրագրով»։

Կարեն Կարապետյանը նշեց, որ Գյումրու ներուժը զբոսաշրջության մեջ չի օգտագործվում, բայց ըստ նրա՝ կլինի համալիր ծրագիր, որը «Կումայրի» կենտրոնն աշխուժացնելու է. «Դրան գումարած՝ Գյումրու օդանավակայանն աշխուժացրել ենք, և այսօր երկու ավիաընկերություն է աշխատում այնտեղ։ Հոկտեմբերից թռիչքների քանակն ավելանալու է։ Բացի դրանից՝ մենք հստակ խնդիր ենք դրել, որպեսզի թռիչքների աշխարհագրությունը Գյումրիից փոխվի»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930