«Այդ լեքսիկոնային բառապաշարը պետք է սահմանափակեն». Վահրամ Բաղդասարյանը` ՀՀԿ-ականների մասին
Այսօր Երևանի ավագանին պետք է անդրադառնա այսօր նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ՀՀԿ-ականները վիրավորել են «Ելքի» ավագանու անդամներին: Նման կարծիք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց խորհրդարանի ՀՀԿ խմաբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«ՀՀԿ-ականները ունեն մեկ հրահանգ, որպեսզի լինեն պարկեշտ և պարկեշտության դիմաց լինի պարկեշտություն»,- ասաց նա`հավելելով, որ ներկա չի եղել ավագանու նիստին և տեղյակ չէ այնտեղի մթնոլորտին:
Վ.Բաղդասարյանն օրինակ բերեց Ազգային ժողովը, որ որևէ ՀՀԿ-ական անպարկեշտություն չի անում. «ՀՀԿ-ակաները տալիս են պատասխաններ, որը ես այդքան էլ կողմնակից չեմ, որ այդ մակարդակին իջնեն և պատասխաններով ինչ-որ հարցեր կարգավորեն: Ինձ թվում է, որ ոչ միայն պառլամենտում, այլև աավագանու նիստերում վեճերը պետք է լինեն քաղաքակիրթ, այսինքն` այդ լեքսիկոնային բառապաշարը պետք է սահմանափակեն»: