«Կարեն Կարապետյանի գալով իսկապես մի նոր շունչ մտավ կառավարման համակարգի մեջ». Արմեն Ռուստամյան

«Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի գալով իսկապես մի նոր շունչ մտավ կառավարման համակարգի մեջ: Այն նորարությունները որ սկսվել էր իրականացվել, դրանք ժամանակ են պահանջում, որ ամբողջությամբ լիարժեք տեսնենք մեր կենցաղում: Տեմպերը կարող են գոհացնող չլինեն, բայց ուղղությունը, որը վերցրել է կառավարությունը, 99 %-ով համապատասխանում է մեր պատկերացումներին, թե ինչպես ծով չունենալու պարագայում պետք է մեր ռեսուրսները օգտագործենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մեկամյակի և ՀՅԴ-ի գոհունակության մասին:

Ըստ նրա` Հայաստանը կամաց-կամաց դուրս է գալիս տնտեսական ճգնաժամից:

Սակայն, նկատեց Ռուստամյանը, ՀՅԴ-ն կարևորում է այն ուղղությունների շարունակությունը, որոնք ընդունվել են կառավարության կողմից, ոչ թե Կարեն Կարապետյանը պաշտոնավարման շարունակությունը 2018 թվականից հետո:

Նա վստահեցրեց, որ խնդիրն անձի հետ կապված չէ, և էական չէ, թե իրականացնողն ով կլինի. «Իհարկե, մեզ համար կարևոր է, որ նա հոգով-սրտով կարողանա կատարել, բայց նման մարդիկ շատ կան»:

Թե ինչո՞ւ ՀՅԴ-ն չի առաջադրում վարչապետի սեփական թեկնածուին, Ա. Ռուստամյանըը նշեց, որ այդ իրավունքը վերապահված է ՀՀԿ-ին, հետևաբար՝ ՀՅԴ-ն նպատակահարմար չի համարում անիմաստ թեկնածու առաջադրել:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են 2018-22-ի համագործակցութան հարցեր, իսկ «Ծառուկյան» դաշինքի հետ եռյակ կոալիցիան անվանեց «հիփոթետիկ վիճակ»:

Տեսանյութեր

Լրահոս