«Կարեն Կարապետյանն արդարացրել է ՀՀԿ-ի սպասելիքները». Էդուարդ Շարմազանով

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում արդարացրել է ՀՀԿ-ի սպասելիքները: Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կարևորագույն փաստաթղթերի մասին խոսում են դրանց ընդունման ժամանակ, այսինքն` ոտքի վրա գնահատական տալ, այն էլ կառավարության գործունեությանը, վարչապետի գործունեությանը, մի քիչ, մեծ ցանկության դեպքում էլ, չի ստացվի»,- ասաց նա:

Ամեն դեպքում, Է.Շարմազանովը նշեց, որ տնտեսական միտումները, 6%-ից ավելի աճը, արտահանման աճը դրական միտումներ ապահովում են և կառավարությունը` Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, քաղաքական մեծամասնության հետ միասին, մեկ քաղաքաղական թիմ է, որի ղեկավարը հանրապետության նախագահն է. «Լավ աշխատանքի դեպքում կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որ միասին ընդունել ենք»:

Հարցին` դա նշանակո՞ւմ է, որ 2018-ից հետո էլ Կարապետյանն է լինելու վարչապետ, Է.Շարմազանովը հակադարձեց, որ այսօրվա և 2018-ի վարչապետների ֆունկցիաները շատ տարբեր ենլինելու, այսօրվա վարչապետը չունի 2018-ի վարչապետի` արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, գործադիրն ամբողջությամբ, ուժային կառույցները ղեկավարելու, անվտանգության որևէ գործառույթ չունի.

«2018-ի խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետն ունենալու է այլ լիազորություններ, որտեղ անկասկած տեղ են ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ նախ և առաջ անվանգությունը և արտաքին քաղաքականությունը: Թեկնածուի հարցը` օրը կգա, բարին հետը, կքննարկենք»:

Տեսանյութեր

Լրահոս