«Դիբալան և Նեյմարը կարող են դառնալ լավագույններն աշխարհում, երբ հեռանան Մեսսին և Ռոնալդուն». Մասիմիլիանո Ալեգրի
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բարձր է գնահատել թուրինցիների հարձակվող Պաուլո Դիբալայի պոտենցիալը:
««Բարսելոնան» ուզում է ինձ և Դիբալայի՞ն: Դա ինձ չի հետաքրքրում: Ես երջանիկ եմ «Յուվենթուսում», մենք ուզում ենք շարունակել մեր ճանապարհը: Այս մրցաշրջանում Սերիա Ա-ում կան 4 ակումբներ, որոնք կարող են հաղթել Սկուդետոն:
Դիբալան շատ լավն է, նա ֆանտաստիկ խաղացող է: Նրանք՝ Նեյմարի հետ կարող են դառնալ 2 լավագույն ֆուտբոլիստներն աշխարհում, երբ Մեսսին և Ռոնալդուն ավարտեն կարիերան: Ես շատ ուրախ եմ նրա համար և բախտավոր եմ, որ թիմում նման ֆուտբոլիստ ունեմ»,- ասել է մարզիչը Premium Sport-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը