«Ես մերժել եմ «Մանչեսթեր Սիթիին», այլ ոչ թե Պեպ Գվարդիոլային». Կիլիան Մբապե
Ֆրանսիացին գերադասեց Փարիզը:
«Երբ ավարտվեց մրցաշրջանը, ես ուզում էի մնալ «Մոնակոյում»: Այլ մտքեր չկային: Երբ ես հանդիպում էի այլ մարզիչների հետ, միանգամից նրանց հասկացնում էի, որ «Մոնակոն» առաջնային է: Հետագայում ինչ-որ բան կատարվեց, ինչը փոխեց իմ դիրքորոշումը:
«Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությո՞ւնը: Ես մերժել եմ ակումբին, այլ ոչ թե Գվարդիոլային: Մենք խոսել ենք տակտիկայի մասին, այն մասին, թե ինչպես նա պետք է օգտագործի ինձ թիմում: Նա մարզիչ է, ով գիտի, թե ինչ է ֆուտբոլը:
Ինչո՞ւ ես հեռացա «Մոնակոյից»: Բոլորն ինձ հարցնում են այդ մասին, բայց ես կպատմեմ, երբ գա ժամանակը»,- ասել է Մբապեն L’Equipe-ին:
Հաջորդ ամառ ՊՍԺ-ն Կիլիանի համար «Մոնակոյին» կվճարի 180 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը