Բաժիններ՝

Աշխարհի 83-րդ ռակետ Սլոան Սթիվենսը ջախջախեց Մեդիսոն Կիզին և նվաճեց US Open-ի տիտղոսը

Մրցաշարի ամերիկյան եզրափակչում ավելի ուժեղ էր աշխարհի 83-րդ ռակետը: Խաղը տևեց 1 ժամ 2 րոպե: Սթիվենսի հաշվին գրանցվեց 10 վիներ, 6 չպարտադրված սխալ և 5 իրացրած բրեյք-փոինթ 12-ից: Սլոանը ոչ մի անգամ չսխալվեց մատուցելուց և չկատարեց ոչ մի էյս:

Սթիվենսն առաջին անգամ էր խաղում «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում: Կարիերայի ընթացքում ամերիկուհին մասնակցել է 5 եզրափակիչների և բոլորը հաղթել է:

Սթիվենսը հաղթեց կարիերայի առաջին մեյջորը:

Մրցաշրից 2 ամիս առաջ Սլոանը գտնվում էր WTA-ի վարկանիշի թոփ-900-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս