Հայ և ադրբեջանցի երիտասարդները պետք է դաստիարակվեն որպես հարևաններ. Ալահշուքյուր Փաշազադե
Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները պետք է դաստիարակվեն ըմբռնումով, որ երկու ժողովուրդները լինելու են հարևաններ և ապրեն կողք կողքի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահﬔդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալահշուքյուր Փաշազադեն:
«Մենք չպետք է հանդիպենք հանդիպման համար: Մենք պետք է հանդիպենք, որպեսզի հնարավորություն ունենանք դիﬔլու ﬔր երկրների ղեկավարությանը, որպեսզի նրանք անեն աﬔն հնարավորը՝ կանխելու հակամարտությունը, և որպեսզի ﬔր երիտասարդները ﬔծանան այնպիսի ոգով, որ իրենք ﬕշտ կլինեն հարևաններ: Ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանը չեն գնա այդ տարածքներից, այսինքն՝ նրանք պետք է ապրեն կողք կողքի և երիտասարդներին պետք է կրթել այդ ոգով», – ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն: