Հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն ԼՂ հակամարտող կողﬔրին դադարեցնել արյունահեղությունը. Պատրիարք Կիրի

Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողﬔրին դադարեցնել արյունահեղությունը և հստակ քայլեր ձեռնարկեն նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահﬔդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը:

«Իմ խորին համոզմունքն է, որ հոգևոր առաջնորդների դերն է կոչ անել հակամարտության կողﬔրին վերջ դնել արյունահեղությանը՝ հանուն իրենց քաղաքացիների թանկարժեք կյանքի պահպանման, և հստակ քայլեր ձեռնարկեն երկու կողﬔրին հաշտեցման, փախստականներին վերադարձնելու և նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ», – ասել է պատրիարքը:

Նա նշել է, որ շատ բարձր է գնահատում հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորությունը, որոնց համար. «դժվար է հեռու ﬓալ շարունակվող ողբերգական հակամարտությունում»:

«Տառապանքներով եւ դառնությամբ է սիրտն արձագանքում կյանքի կորստին ռազմական գործողությունների ժամանակ: Այդ ﬕջադեպերը դրդում են ﬔզ ևս ﬔկ անգամ ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն խաղաղության», – նշել է Համայն Ռուսիո պատրիարքը:

Պատրիարքի խոսքով՝ ներկա իրավիճակը պարտադրում է մշակել և իրականացնել քայլեր՝ ուղղված երկու ժողովուրդների ﬕջև վստահության հաստատմանը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է բարոյական ազդեցություն ունենալ երիտասարդ սերնդի վրա: Երիտասարդությունը պետք է սովորի ապրել խաղաղությամբ, հարգել ﬕմյանց՝ կարողանալով գտնել ընդհանուր լեզու, հակառակ դեպքում, երիտասարդները, ովքեր ծայրահեղ հայացքներ են ունենալու հարևանների նկատմամբ, կարող են հեշտությամբ ընկնել ծայրահեղականների ձեռքը: Քրիստոնյաների ու մուսուլմանների համար հատկապես կարևոր է ﬕասին վկայել բարոյական արժեքների մասին, որոնք քարոզվում են ﬔր հավատքներով՝ սուրբ հավատի պարգևների եւ գթասրտության մասին, ինչպես նաև Աստծո ներկայության մասին մարդկության պատմության ﬔջ»,- ասել է պատրիարք Կիրիլը:

Տեսանյութեր

Լրահոս