Այլընտրանք չունի Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը. Գարեգին Բ
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում կարևորել է երկու ժողովրդի ﬕջև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ հոգևոր առաջնորդները կարող են քննարկել ուղիներ և նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի ﬔծ և առարկայական են ﬔր ժողովուրդների սպասուﬓերը խաղաղ համակեցության այս փնտրտուքի ﬔջ: Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳ նախարարների հանդիպուﬓերից ու բանակցային ողջ գործընթացից», – ասել է Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը:
Վերջինս ընդգծել է, որ հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպուﬓերի արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգաﬓերի՝ այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված ﬓալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և, երբեﬓ, նաև սահմանաﬔրձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ:
«Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս աﬔնը ﬔծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը՝ վերափոխում հակամարտության ուժգնացման ﬕ նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողﬕց սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Աﬔնքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև ﬕջազգային հանրության կողﬕց, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգուﬓերը, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները», – նշել է նա:
Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների ﬕջոցով:
«Այլընտրանք չունի նաև Արցախի ﬔր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը: Այսօր հրամայական է, որ կամք և հանձնառություն դրսևորվի` հիﬓախնդրի լուծումը փնտրելու ﬕﬕայն բանակցային հարթության ﬔջ և կասեցնելու հրադադարի խախտման դրսևորուﬓերը, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծուﬓերը և այլևս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով ﬔր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է», – նշել է Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հոգևոր առաջնորդների լծակները ներդնել և ձևավորել փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտ, որի պայմաններում հնարավոր կդառնա պիտի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը:
Գարեգին Բ-ն իր խոսքում նաև կարևորել է ﬕջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական ﬔխանիզﬓերի կիրառման և սահմանային ﬕջադեպերի հետաքննության հարցում, երախտագիտություն հայտնել Կիրիլ Ա Պատրիարքին և Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսևորած սրտացավության և ﬕջնորդական ջանքերի համար: