Ջորջ Քլունին կնոջը հետ է պահել Ադրբեջան այցելելուց
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին խոստովանել է, որ համոզել է կնոջը` Ամալ Քլունիին, չայցելել Ադրբեջան: Այդ մասին դերասանն ասել է The Hollywood Reporter-ի հետ զրույցում: «Մենք Ամալի հետ պայմանավորվել էինք, որ թույլ չենք տա, որպեսզի աշխատանքը ﬔզ ռիսկային դրության ﬔջ դնի: Դա տեղի ունեցավ, երբ Ամալը Մալդիﬖերում էր, որտեղ նա փորձում էր բանտից ազատել նախկին նախագահ Մոհամﬔդ Նաշեդին: Երբ նա վերջապես լքեց Մալդիﬖերը, փորձում էր գնալ Ադրբեջան, որտեղ հաճախորդ ուներ»,- ասել է Քլունին:
Նա խոստովանել է, որ ստիպված է եղել գործարքի գնալ կնոջ հետ, որպեսզի նրան հետ պահի Ադրբեջան այցից: «Ես նրան հիշեցրի ﬔր պայմանավորվածության մասին: Ես համաձայնեցի չեղյալ համարել իմ ճանապարհորդությունը Հարավային Սուդան, որի դիմաց նա պետք է հրաժարվեր Ադրբեջան այցելությունից: Եվ նա համաձայնեց»,- պատﬔլ է Քլունին:
Բրիտանացի հայտնի փաստաբան Ամալ Քլունին պաշտպանել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի շահերը, ով Բաքվում դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման: Քլունին նրա գործով հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Քլունին ՄԻԵԴ-ում նաև ներկայացրել է հայկական կողﬕ շահերը Փերինչեքի գործով: