Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զինվորականներին Դեյր Զորում հաղթանակի կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զինվորականներին Դեյր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած ﬔծ հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դﬕտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիﬕր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ռուսական և սիրիական զորքերի հրամանատարներին՝ Սիրիան ահաբեկիչներից ազատագրելու ռազմավարական հաղթանակի կապակցությամբ»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ Բաշար Ասադին հասցեագրված ուղերձում Վլադիﬕր Պուտինը բարձր գնահատական է տվել Սիրիայի տարածքն ահաբեկիչներից ազատելու ճանապարհին արված կարևոր քայլի առթիվ:
Պեսկովը նաև մանրամասնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիﬕր Պուտինին զեկուցել է Դեյր Զորն ապաշրջափակելու գործողության հաջող ավարտի մասին: Ռուսական ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դեյր Զորում ԻՊ-ի դիրքերին, ինչի հետևանքով նրանք լուրջ կորուստներ են կրել, ինչից էլ օգտվել են Սիրիայի կառավարական ուժերը՝ ճեղքել ահաբեկիչների պաշտպանությունը և ազատագրել քաղաքը: