Բաժիններ՝

Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին. Վրաստանի ՊՆ. Tert.am

Այսօր Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցի, վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»:

Նա ասաց, որ զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան և Ադրբեջանը։

Զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցիխեում, որի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս