«Հիմա Արսեն Վենգերը հիշեցնում է ինձ Մուհամմեդ Ալիին». Յան Ռայթ
«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Ռայթը համեմատել է զինագործների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վիճակը Մուհամմեդ Ալիի կարիերայի վերջին փուլերի հետ:
«Այն, ինչ կատարվում է Արսեն Վենգերի հետ, նման է Մուհամմեդ Ալիի վերջին մարտերի դիտմանը: Օրինակ՝ Լարի Հոլմսի դեմ: Դու նայում ես Մուհամմեդ Ալիին՝ պատմության մեծագույն մարտիկներից մեկին և նրան ծեծում են:
Դա սարսափելի անհարմար է, այդպիսի բան չես ուզում տեսնել: Ահա թե ինչ է կատարվում Արսեն Վենգերի հետ: Եվ նույնիսկ սրբիչ գցող չկա»,- Ռայթին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը