Բաժիններ՝

2008 թվականին Ֆիլիպե Կոուտինիոն և Նեյմարը երազում էին հայտնվել «Ռեալում»

Իսպանական մամուլը պեղել է ընկերների 9-ամյա վաղեմության հարցազրույցը:

2008 թվականին Բրազիլիայի պատանեկան հավաքականը (մինչև 16 տարեկան) մրցաշարերի շարք է անցկացրել Կատարում և Եվրոպայում: Թիմի կազմում հանդես են եկել Կոուտինիոն և Նեյմարը: Այդ ժամանակ ֆուտբոլիստները համատեղ հարցազրույց են տվել, որում սեր են խոստովանել Պրիմերայի և «Ռեալի» հանդեպ:

Ձեր երազանքի ակումբի մասին հարցին Կոուտինիոն պատասխանել է. ««Ռեալ»: Դա լավագույն թիմն է աշխարհում: Նեյմարը պատասխանել է. ««Ռեալ»: Ես մկրատաձև հարվածել սովորել եմ՝ հեռուստացույցով Ռոբինիոյին դիտելով: Ինձ շատ է դուր գալիս դիտել «Ռեալի» և «Բարսելոնայի» խաղերը»:

Նեյմարն այս ամառ «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ՝ ռեկորդային 222 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս