«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագիրը կշարունակվի. Կարեն Կարապետյան

«Հյուսիս-հարավ ճանապարհային ներդրումային ծրագիրը» կշարունակվի: Այս մասին սեպտեմբերի 1-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ չմանրամասնելով երբ և ինչ ﬕջոցներով:

«Ծրագիրը հարցականի տակ չէ, անպատճառ անելու ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Խոսելով իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած ծրագրերի մասին վարչապետը փաստեց. «հենց ﬔկ տարին լրանա յուրաքանչյٳր նախարարություն ու գերատեսչություն կխոսի, ես էլ կխոսեմ»:

Անդրադառնալով Շիրակի մարզում անցկացրած փակ խորհրդակցությանը՝ Կարեն Կարապետյանը հանդիպումը բավական արդյունավետ ու նպատակային որակեց: «Սա, ըստ էության, երկրորդ մարզային այցն է և այսօրվա նյութը շատ առարկայական և կիրառական էր: Այսօր ﬔնք գույքագրել ենք խնդիրները, մատնանշել ենք անելիքները: Յուրաքանչյուր գերատեսչություն գիտի իր խնդիրները և ﬔր այս հանդիպուﬓերը պարբերական են լինելու, կլինեն նաև պարբերաբար հանդիպուﬓեր և՛ մարզպետների, և՛ խոշոր համայնքների ղեկավարների հետ»,- նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ու պատմական կենտրոնի՝ «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագիրը շարունակական կլինի:

«Շինարարներն ասում են՝ բավական դժվար աշխատանքներ են, կարող է հոկտեմբերի 1-ին չհասցնեն ավարտել, բայց այդ ծրագիրն անպայման անելու ենք: Մենք պետք է փաստենք՝ Գյումրու նման ներուժ զբոսաշրջության համար ﬔնք շատ չունենք և հետևողականորեն այս ծրագիրը պետք է շարունակենք»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Արﬔնուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս